Արամ Հակոբյանն աշխարհի առաջնության առաջատարից հետ է մեկ միավորով  

10:53, 12 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Գեբզե քաղաքում շարունակվող աշխարհի մինչև 20 տարեկանների շախմատի առաջնությունում կայացան 7-րդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ տոնեցին Արամ Հակոբյանը և Հայկ Մարտիրոսյանը: Պարտություն կրեց Շանթ Սարգսյանը, իսկ Մանուէլ Պետրոսյանը պարտիան ավարտեց ոչ-ոքի:

7-րդ տուրից հետո Արամ Հակոբյանն ունի 5,5 միավոր և առաջատար Պարհամ Մաղսուդլունից հետ է  մեկ միավորով: Մանուէլ Պետրոսյանն ունի 5 միավոր:


© 2009 ARMENPRESS.am