Ֆուտբոլի երիտասարդական թիմը կամային խաղի շնորհիվ խուսափեց պարտությունից  

10:50, 12 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը կամային խաղով խուսափեց պարտությունից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ֆուտբոլի ֆեդերացիան: Սեպտեմբերի 11-ին, ՆՀՀ Մակեդոնիայի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոնում կայացավ Եվրոպայի Մ-21 առաջնության ընտրական հանդիպումը Մակեդոնիայի և Հայաստանի հավաքականների միջև: Գրանցվեց ոչ-ոքի՝ 3:3:

Հայաստանի ընտրանու կազմում դուբլի հեղինակ դարձավ Պետրոս Ավետիսյանը, իսկ Մակեդոնիայից ինքնագոլի հեղինակ՝ Ալեքսա Ամանովիչը:


© 2009 ARMENPRESS.am