Մենք գործ ունենք մարդկանց հետ, ովքեր պատրաստեն ամեն քայլի. ԱԱԾ տնօրենը խոսել է իր կյանքին հնարավոր սպառնալիքների մասին

19:27, 11 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանը խոսել է իր կյանքին հնարավոր սպառնալիքների մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում Արթուր Վանեցյանը նշեց, որ նույնիսկ իր երեխաները  չեն կարողանում դուրս գալ փողոց և շփվել իրենց հասակակիցների հետ:

Նրա խոսքով` ներկայումս ոչ միայն վտանգները զգում է, այլ այդ վտանգները կան:

«Եթե որևէ մեկին թվում է, որ ես ու Հատուկ քննչական ծառայության պետ  Սասուն Խաչատրյանը ցանկանում ենք թիկնազորով շրջել և ինքնահաստատվել, չարաչար սխալվում են: Առհասարակ, ես չեմ ուզում թիկնազորով շրջել, բայց ցավոք, վերջին շրջանում չեմ կարողանում դա անել: Անգամ, իմ երեխաներն այսօր չեն կարողանում դուրս գալ փողոց և շփվել իրենց հասակակիցների հետ: Կողքից թվում է, որ մենք ռոմանտիկայի մեջ ենք, բայց հավատացեք՝ նման բան չկա: Մենք գործ ունենք լուրջ հանցագործություններ բացահայտելու հետ եւ մարդկանց հետ, ովքեր պատրաստ են անել ամեն ինչ, պատրաստ են գնալ ամեն քայլի»,- ընդգծեց Արթուր Վանեցյանը:

 


© 2009 ARMENPRESS.am