«Փյունիկը» հավաք է անցկացնում Սոչիում  

15:57, 11 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Փյունիկը» հավաք է անցկացնում Սոչի քաղաքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Երևանի «Փյունիկը» սեպտեմբերի 9-14-ը ուսումնամարզական հավաք է անցկացնում Սոչիում։ Այսօր կայանալիք Մակեդոնիա-Հայաստան (Մ 21) խաղից հետո թիմին կմիանան նաև մինչև 21 տարեկանների Հայաստանի հավաքական հրավիրված ֆուտբոլիստներից մի քանիսը։ 

Հայաստանի Բարձրագույն խմբում «Փյունիկ»-ը 5 խաղերից հետո ունի 9 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 5-րդ տեղը:


© 2009 ARMENPRESS.am