Արջը Գողթանիկ գյուղում վնասներ է հասցրել

15:54, 10 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «911» ծառայությանը սեպտեմբերի 10-ին տեղեկություն է հաղորդվել, որ սեպտեմբերի 9-ի գիշերը Վայոց ձորի մարզի Գողթանիկ գյուղում արջը վնասել է երկու մեղվի փեթակ և մեկ տանձի ծառ: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, ստացված տեղեկությունը փոխանցվել է բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական տարածքային բաժնի պետական տեսչության պետին և Եղեգիս համայնքի համայնքապետին:

Համայնքապետարանի ԱԻ բաժնում գործող ֆիզիկական և իրավաբանական անձանց վնասը գնահատող հանձնաժողովի կողմից կիրականացվի ուսումնասիրություն և արդյունքները կներկայացվեն մարզպետարանի համապատասխան հանձնաժողովին:


© 2009 ARMENPRESS.am