Իտալիայում հինգաստղանի հյուրանոց Է բացվել կատուների համար

14:49, 10 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուրանոցը հաճախորդներին առաջարկում Է ժամանցային սրահներ, բոլոր հարմարություններն ունեցող առանձին համարներ եւ կատուների հատուկ ճաշացանկ՝ պատրաստված շեֆ-խոհարարի կողմից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հյուրանոցում մնալու գինը բավականին ցածր Է՝ օրական 15 եվրո. այդ գումարի մեջ ներառված Է ամեն ինչ, նույնիսկ սնունդը: Հյուրանոցի սեփականատերերը պնդում են, որ իրենց հաստատությունը հեռու Է դասական պանսիոններից, որտեղ կատուները հաճախ փակված են մնում մետաղյա վանդակներում՝ առանց հատուկ ուշադրության ու հոգատարության:

«Մենք կատուներին ընդունում ենք երեք-չորս ամսականից: Դրանք պետք Է լինեն ընտանի կատուներ, ունենան պատվաստումների հավաստագիր եւ կանոնավոր կերպով անասնաբույժի կողմից ստուգվեն բոլոր հյուրերի անվտանգության համար»,-հյուրանոցի կանոնները բացատրում Է սեփականատերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am