ExxonMobil-ը 10 մլրդ դոլար կներդնի Չինաստանի հարավի նավթաքիմիական նախագծերում. China Daily

13:13, 10 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ExxonMobil նավթի-գազի կորպորացիան 10 մլրդ դոլար կներդնի Չինաստանի հարավի Գուանդունի նահանգի նավթաքիմիական նախագծերի իրագործման մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է China Daily թերթը:

Կորպորացիայի ղեկավար Դարեն Վուդսը նշել Է, որ «ExxonMobil-ը բոլոր միջոցներն ու տեխնոլոգիաները նախապատրաստել Է չինական շուկա մտնելու համար»: Հրատարակությունը գրում Է, որ Վուդսը «լավատեսություն Է հայտնել նախագծերի իրականացման առթիվ եւ Չինաստանի հետ երկարաժամկետ համագործակցության հույս ունի»: ExxonMobil-ը սեպտեմբերի 6-ին քիմիական համալիրի կառուցման շրջանային համաձայնագիր Է ստորագրել Գուանդունի վարչակազմի հետ: Սակայն ներդրումների գումարը չԷր հրապարակվել:

Ինչպես ավելի վաղ հայտնել Է «Սինհուա» գործակալությունը, քիմիական համալիրը կառուցվելու Է Հուեյչժոու քաղաքում՝ Huizhou Dayawan Petrochemical Industrial Park նավթաքիմիական արդյունաբերական պարկի տարածքում: Այն ներառելու Է տարեկան 1,2 մլն տոննա հզորությամբ Էթիլենի արտադրության գործարան, ինչպես նաեւ պոլիԷթիլենի թողարկման երկու արտադրական գիծ եւ պոլիպրոպիլենի արտադրության երկու գիծ, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


© 2009 ARMENPRESS.am