Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

12:40, 9 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն պաշտոնական այցով սեպտեմբերի 10֊ին կժամանի Հայաստան։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառումով տեղեկացրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը։

«Այցի շրջանակներում նախատեսվում է առանձնազրույց և ընդլայնված կազմով հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որին կհաջորդի երկու երկրների ղեկավարների հայտարարությունը ԶԼՄ ներկայացուցիչների համար։ Վրաստանի վարչապետը կայցելի նաև հայոց Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիր»,- նշել է Արման Եղոյանը և հավելել, որ այցի շրջանակներում նախատեսված է հանդիպում ՀՀ նախագահի և Ազգային Ժողովի նախագահի հետ։ Ի պատիվ Վրաստանի վարչապետի նախատեսվում է պաշտոնական ընթրիք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից։


© 2009 ARMENPRESS.am