Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը հաղթել է Օմսկի միջազգային մրցաշարում

12:24, 9 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեծանվասպորտի Հայաստանի հավաքականի անդամ Էդգար Ստեփանյանը հաղթել է Ամսկի միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ստեփանյանը Ամսկի «Գրան Պրիի» սկրեչ մրցաձևում գերազանցելով բոլոր մրցակիցներին՝ առաջինը հատեց եզրագիծը: Այս հաղթանակով Ստեփանյանը վասկատեց նաև 100 վարկանիշային միավոր:

Սեպտեմբերի 12-14-ին՝ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայանալիք մրցաշարին, որտեղ ևս խաղարկվելու են Աշխարհի գավաթի միավորներ։ 

 

               

 


© 2009 ARMENPRESS.am