Սերենա Ուիլյամսը պարտվեց ԱՄՆ բաց առաջնության եզրափակչում

09:25, 9 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թենիսի «Մեծ սաղավատի» ԱՄՆ բաց առաջնության կանանց մենախաղի եզրափակչում պարտություն կրեց Սերենա Ուիլյամս:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նյու Յորքում ընթացո մրցաշարի եզրափակչում միմյանց դեմ մրցում էին Ճապոնիայի ներկայացուցիչ Հաոմի Օսական և ԱՄՆ-ից Սերեբնա Ուիլյամց:  Ամերիկուհին զիջեց երկու սեթերում 2:6, 4:6 հաշվով:

ԱՄՆ բաց առաջնությունն անցկացվում է 1881 թվականից: Այն համարվում է «Մեծ սաղավարտի» չորս մրցաշարերից մեկը (մյուս երեքը՝ Ուիմբլդոն, Ավստրալիայի բաց առաջնություն, Ռոլան Գարոս): Տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը Ռաֆայել Նադալն է, իսկ կանանցը` Սլոան Սթիվենսը: Մրցաշարը կեզրափակվի սեպտեմբերի 8-ին:


© 2009 ARMENPRESS.am