Հովիկ Աբրահամյանը հայտնում է իրեն մեղադրանք առաջադրելու մասին

13:16, 8 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտնում է իրեն մեղադրանք առաջադրելու մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ֆեյսբուք»-ի իր էջում Աբրահամյանը գրել է, որ սեպտեմբերի 4-ին Հատուկ քննչական ծառայության կողմից որպես վկա իրեն հարցաքննելու ծանուցում է ուղարկվել, այնուհետև մեղադրանք առաջադրել և  բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությամբ բաց թողնվել:

«Արմենպրես»-ը փորձում է Հատուկ քննչական ծառայությունից մանրամասնել ճշտել:


© 2009 ARMENPRESS.am