Վարչապետը նոր օգնական է նշանակել

18:19, 7 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Սոֆյա Նավասարդյանը նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին որոշումը տեղադրվել է e-gov.am կայքում:

Որոշման մեջ ասվում է.

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝  Սոֆյա Նավասարդյանին նշանակել վարչապետի օգնական:


© 2009 ARMENPRESS.am