Պոլ Մաքքարթնին նոր ալբոմ է թողարկել

15:56, 7 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: The Beatles խմբի նախկին մասնակից Պոլ Մաքքարթնին թողարկել Է թվով 17-րդ անհատական ալբոմը՝ Egypt Station-ը («Եգիպտական կայարանը»): Ալբոմը պաշտոնապես ներկայացվել Է սեպտեմբերի 7-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Երաժշտի խոսքով՝ սկավառակը մտահղացված Է այնպես, որ, ասես, ունկնդրին երաժշտական ճամփորդության Է տանում մի կայարանից մյուսը:

«Ալբոմն սկսվում Է առաջին կայարանով, առաջին երգով, եւ հետո յուրաքանչյուր հաճորդ երգը գալիս Է որպես նոր կայարան,-ավելի վաղ հայտարարել Է Մաքքարթնին:- Մենք փորձեցինք բոլոր երգերը շաղկապել այդ գաղափարին: Ես այն ընկալում եմ որպես նվիրական մի վայր, որտեղից երաժշտություն Է հնչում»:

Սա Մաքքարթնիի առաջին ստուդիական սկավառակն Է 2013 թվականից ի վեր, երբ նա ներկայացրեց լայն տարածում գտած իր New ալբոմը: Նոր ալբոմի պատրաստման մասին լուրերը հայտնվել Էին հունիսի սկզբին, երբ երաժիշտը Instagram-ում հրապարակեց ստուդիայի միկրոֆոնների լուսանկարները եւ իրեն՝ դաշնամուրի առջեւ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am