Տեսանյութում փղիկ Է հայտնվել առանց կնճիթի

14:54, 7 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավաֆրիկյան Հանրապետության «Կրյուգերի» ազգային բնայգում առանց կնճիթի փղիկ են նկատել: Տեսանյութի վրա ուշադրություն Է դարձրել Daily Mail հրատարակությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սաֆարի-բնայգու աշխատողները չեն կարող ստույգ ասել՝ ինչպես Է կենդանին զրկվել կնճիթից: Առավել հավանական Է, որ այն պոկել Է ինչ-որ գիշատիչ: Նրանք ենթադրում են, որ դա կարող Էր լինել կամ կոկորդիլոս, կամ առյուծ: Նաեւ փղիկի կնճիթը կարող Էր հայտնվել թակարդում: Բնապահպանները խիստ անհանգստացած են կենդանու վիճակից, քանի որ վայրի բնության մեջ գոյատեւելու նրա շանսերը խիստ փոքր են:


© 2009 ARMENPRESS.am