Գևորգ Հարությունյանը «Նոր ալիք-2018»-ի երկրորդ մրցութային օրվա արդյունքներով առաջին հորիզոնականում է

10:56, 7 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նոր ալիք-2018» միջազգային երաժշտական ամենամյա մրցույթի երկրորդ մրցութային օրը` սեպտեմբերի 6-ին, Հայաստանի ներկայացուցիչ Գևորգ Հարությունյանը Սոչիում կատարեց Արթուր Գրիգորյանի «Կյանք ու կռիվ» ստեղծագործությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ օրը Գևորգը վաստակեց 100-ական միավոր: Ժյուրիի բոլոր անդամները նրան 10-ական միավոր տվեցին: 200 միավորով մեր ներկայացուցիչը դարձավ առաջատար:

Մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա սեպտեմբերի 8-ին:

Հայաստանի մասնակցի օգտին քվեարկելու համար Հայաստանից պետք է ուղարկել NW01-ը 2320 կարճ համարին, իսկ Ռուսաստանից քվեարկելու համար պետք է NW01- ն ուղարկել 2325 կարճ համարին: Հաղորդագրության համար գանձվում է 500 դրամ Հայաստանից և Արցախից: 

© 2009 ARMENPRESS.am