Գևորգ Ղազարյանի կարծիքով Մակեդոնիայի դեմ պետք է ավելի կազմակերպված խաղալ

02:14, 7 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը կարծիքով կամային որակների շնորհիվ ընտրանին կարողացավ գերազանցել Լիխտենշտեյնին:

«Ընդհանուր առմամբ կամային որակների շնորհիվ է, որ կարողացանք հաղթել: Մի քիչ զարմանալի է, որ այսքան դժվարին հաղթանակի հասանք: Մակեդոնիայի դեմ էլ ավելի կազմակերպված, ուշադիր և զգույշ պետք է խաղանք: Նրանք ավելի բարձրակարգ թիմ են և ավելի կատարելագորված ֆուտբոլիստներ ունեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ղազարյանը:

Ֆուտբոլի Ազգերի լիգայի առաջին խաղում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում 2:1 հաշվով հաղթեց Լիխտեշտեյնի ընտրանուն: Հավաքականի կազմում աչքի ընկան Մարկոս Պիզելին և Տիգրան Բարսեղյանը:

 


© 2009 ARMENPRESS.am