Հայաստանի հաշվեքննիչ պալատն ու Ռուսաստանի հաշվիչ պալատը համագործակցության համաձայնագիր են ստորագրել

17:11, 6 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հաշվեքննիչ պալատի և Ռուսաստանի հաշվիչ պալատի միջև համագործակության համաձայնագիր է ստորագրվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համաձայնագրի ստորագրումը տեղի է ունեցել ԱՊՀ անդամ երկրների ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմինների ղեկավարների խորհրդի 13-րդ նիստի շրջանակներում: Համաձայնագիրը ստորագրել են ՌԴ հաշվիչ պալատի նախագահ Ալեքսեյ Կուդրինը և ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը:

Նիստին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Տաջիկստանի, Ղազախստանի, Մոլդովայի ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմինների ղեկավարները:

Նիստի քննարկման հիմնական թեման եղել է տեղեկատվական տեխնոլոգիաների դերը պետական կառավարման զարգացման և արդյունավետության բարձրացման գործում:


© 2009 ARMENPRESS.am