Թրամփը շնորհակալություն Է հայտնել Կիմ Չեն Ունին վստահության համար

16:11, 6 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունին շնորհակալություն Է հայտնել իր նկատմամբ տածած «աներեր հավատի» համար: Այդ մասին Սպիտակ տան ղեկավարը սեպտեմբերի 6-ին գրել Է Twitter-ի իր Էջում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը հայտարարել Է «նախագահ Թրամփի նկատմամբ աներեր հավատի» մասին: Շնորհակալություն, նախագահ Կիմ: Մենք դա միասին կանենք»,-նշել Է Թրամփը:

Սեպտեմբերի 5-ին Կորեայի Հանրապետության նախագահի հատուկ դեսպանորդ Չոն Ույ Յոնն այցելել Է Փհենյան, որտեղ հանդիպում Է ունեցել Կիմ Չեն Ունի հետ: Սեպտեմբերի 6-ին Սեուլում ուղեւորության արդյունքներին նվիրված ճեպազրույցի ընթացքում Չոն Ույ Յոնը հայտարարել Է, որ ԿԺԴՀ-ի առաջնորդն ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զգալի բարելավման հույս ունի առաջիկա մի քանի տարիներին: Հատուկ դեսպանորդի խոսքով՝ Կիմ Չեն Ունն ասել Է, որ «վստահում Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին եւ հուսով Է, որ նրա նախագահական առաջին ժամկետի ընթացքում Փհենյանը եւ Վաշինգտոնը կկարողանան հաղթահարել 70-ամյա թշնամությունը եւ իրականացնել Կորեական թերակղզու միջուկազերծումը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am