Ջոկովիչը ԱՄՆ բաց առաջնության կիսաեզրափակիչում է  

11:21, 6 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ բաց առաջնության կիսաեզրափակիչ դուրս եկավ նաև Նովակ Ջոկովիչը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց մենախաղի քառորդ եզրափակիչում Ջոկովիչը մրցում էր Ավստրալիան ներկայացնող Ջոն Միլմանի հետ: 2 ժամ 52 րոպե ձգված մրցախաղում Ջոկովիչն առավելության հասավ 6:3, 6:4, 6:4 հաշվով և դուրս եկավ կիսաեզրափակիչ:

ԱՄՆ բաց առաջնությունն անցկացվում է 1881 թվականից: Այն համարվում է «Մեծ սաղավարտի» չորս մրցաշարերից մեկը (մյուս երեքը՝ Ուիմբլդոն, Ավստրալիայի բաց առաջնություն, Ռոլան Գարոս): Տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը Ռաֆայել Նադալն է, իսկ կանանցը` Սլոան Սթիվենսը: Մրցաշարը կեզրափակվի սեպտեմբերի 8-ին:


© 2009 ARMENPRESS.am