Երրորդ միջկորեական գագաթնաժողովը տեղի կունենա Փհենյանում սեպտեմբերի 18-20-ին

09:55, 6 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երրորդ միջկորեական գագաթնաժողովը սեպտեմբերի 18-20-ին տեղի կունենա Փհենյանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 6-ին Սեուլում կայացած բրիֆինգի ժամանակ հայտնել Է Չոն Ույ Յոնը՝ Կորեայի Հանրապետության նախագահի հատուկ ներկայացուցիչը, որն ամփոփել Է Փհենյան մեկօրյա այցի արդյունքները:

«Կողմերը պայմանավորվեցին եռօրյա գագաթնաժողովն անցկացենլ Փհենյանում սեպտեմբերի 18-20-ին… Կողմերը նաեւ պայմանավորվեցին գագաթանաժողովի անցկացումից առաջ կապի միջկորեական գրասենյակ բացել Քեսոն քաղաքում»,- ընդգծել Է նա: Հատուկ պատվիրակը նշել Է, որ հաջորդ շաբաթ Հարավային Կորեան եւ ԿԺԴՀ-ն բարձր մակարդակի բանակցություններ կվարեն գագաթնաժողովի նախապատրաստման շուրջ:

Նա նաեւ հայտնել Է, որ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը հաստատել Է Կորեական թերակղզու լիակատար միջուկազերծման հանձնառությունը եւ խոստացել Է այդ ուղղությամբ համագործակցել ԱՄՆ-ի հետ: «Նախագահ Կիմ Չեն Ունը պատրաստակամություն հայտնեց այդ ուղղությամբ սերտորեն համագործեակցել ոչ միայն Հարավային Կորեայի, այլեւ ԱՄՆ-ի հետ»,- հայտարարել Է Չոն Ույ Յոնը, որը նաեւ Կիմ Չեն Ունին Է հանձնել Կորեայի Հանրապետության նախագահի նամակը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am