Հայ ձյուդոիստները չեն մեկնի Բաքու  

13:30, 5 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ձյուդոյի հավաքականը չի մեկնի Ադրբեջան:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարությունից:
Հայաստանի ձյուդոյի հավաքականը չի մեկնի Բաքու՝ մասնակցելու 2018 թվականի սեպտեմբերի 20-27-նն այնտեղ կայանալիք աշխարհի առաջնությանը:
Ընդունող երկիրը հրաժարվել է պաշտոնապես ներկայացնել Հայաստանի Հանրապետության պատվիրակության անվտանգությունն ապահովող անհրաժեշտ երաշխիքներ:


© 2009 ARMENPRESS.am