Մխիթարյանի գոլը լավագույնն է «Արսենալ»-ում

00:48, 5 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հներիխ Մխիթարյանի գոլը լավագույն է «Արսենալ»-ում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Անգլիայի առաջնության 2-րդ տուրի «Չելսի»-ի դարպասն ուղարկած գնդակը ճանաչվել է «Արսենալ»-ի օգոստոս ամսվա լավագույն գոլ: Հայ կիսապաշտպանը ստացել է քվեարկությանը մասնակցածների 61 տոկոս ձայները:

 


© 2009 ARMENPRESS.am