Ադրբեջանի բանակում 18-ամյա զինվոր է մահացել

18:01, 4 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի բանակում մահացել է 18-ամյա ժամկետային զինծառայող Քենան Հասրեթ օղլու Դադաշովը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական meydan.tv-ն:

Մահացած զինվորն Ադրբեջանի Ասթարայի շրջանի Փալիքեշ գյուղի բնակիչ էր:

Ասթարայի շրջանի ղեկավարությունը Meydan TV-ի հետ զրույցում նշել է, որ իրենք զինվորի մահվան հանգամանքներից տեղյակ չեն, իսկ Փալիքեշ գյուղի ղեկավարությունը հայտնել է, որ զինվորի դիակը դեռևս գյուղ չի տեղափոխվել:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեպքի վերաբերյալ որևէ հրապարակում չի կատարել, և չի պատասխանել լրատվամիջոցի հարցերին:


© 2009 ARMENPRESS.am