ՀՀ նախագահը հետ է կանչել Ուկրաինայում Հայաստանի դեսպանին

17:07, 3 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 3-ին ստորագրել է հրամանագիր Անդրանիկ Մանուկյանին Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:


© 2009 ARMENPRESS.am