Արցախում չպարզված հանգամանքներում զինծառայող է մահացել

10:10, 3 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում սեպտեմբերի 2-ին` ժամը 21:00-ի սահմաններում, դեռևս լրիվությամբ չպարզված հանգամանքներում (նախնական` ինքնասպանություն), մահացել է ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Վանիկ Արթուրի Գևորգյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:


© 2009 ARMENPRESS.am