Վահան Բիչախչյանը դարձել է գոլի հեղինակ

16:38, 2 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի անդամ Վահան Բիչախչյանը դարձել է գոլի հեղինակ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆուտբոլի Սլովակիայի առաջնության երկրորդ դիվիզիոնի 7-րդ տուրում «Ժիլինա 2»-ը տանը ոչ-ոքի է խաղացել «Պոպրադի»-ի հետ: Հայաստանի երիտասարդական թիմի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը խփել է իր թիմի՝ «Ժիլինա 2»-ը գոլը:

Բիչախչյանը մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 88-րդ րոպեին:

«Ժիլինա 2»-ը այս տուրից հետո մրցաշարային աղյուսակում 8-րդ տեղում է:


© 2009 ARMENPRESS.am