Մովսես Հակոբյանն Արցախի ամենակարևոր ձեռքբերումն է համարում պետություն ունենալու փաստն ու մարտունակ բանակը

15:11, 2 Սեպտեմբեր, 2018

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը Արցախի անցած 27 տարիների ամենակարևոր ձեռքբերումն է համարում պետություն ունենալու փաստը և կանոնավոր ու մարտունակ բանակի կայացումը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Մովսես Հակոբյանն ընդգծել է, որ այսքան տարիների ընթացքում Արցախի գոյության փաստն ապացույցն է նրա, որ Արցախի Հանրապետության հիմքերն ամուր ու անսասան են, ինչի երաշխավորը   հայոց  հզոր  բանակն  է    և    հաստատակամ   ու   վճռական    ժողովրդի  կամքը՝   ապրելու, աշխատելու   և  արարելու    ազատ  ու  անկախ    հայրենիքում:

«Ավագ  սերնդի  հերոսական  գործը  մեր  երիտասարդների  հուսալի  ձեռքերում   է: Նվաճված   անկախությունը   բացարձակ   արժեք  է  և   ունի      մեծ  առավելություն»,-ասել   է   Մովսես Հակոբյանը:

 

 


© 2009 ARMENPRESS.am