Արցախում տարած փառահող հաղթանակով հայ ժողովուրդը կարողացավ զարմացնել աշխարհին. Արկադի Տեր-Թադևոսյան

15:00, 2 Սեպտեմբեր, 2018

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանն ընդգծում է, որ Արցախում տարած հաղթանակով հայ ժողովուրդը կարողացել է զարմացնել աշխարհին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ստեփանակերտի   քաղաքային  հուշահամալիրում   ծաղիկներ   խոնարհելուց  հետո    «Արցախպրես»-ի   թղթակցի  հետ  զրույցում  Արկադի Տեր-Թադևոսյանն ընդգծել է, որ ուրախ  է, որ  կարողանում  է  ամեն  տարի     այցելել   հերոսական    Արցախ՝  վերհիշել  այն  ծանր  ու  օրհասական  օրերն    ու  նորից    հպարտության   զգացում  ապրել: 

«Արցախում տարած փառահեղ հաղթանակով հայ  ժողովուրդը  կարողացավ   Արցախում   տարած   փառահեղ   հաղթանակով զարմացնել  աշխարհին  և     ի  ցույց  դնել  ազատ,  անկախ     և   ինքնիշխան  Արցախի  Հանրապետությունը»,- ասել է Տեր-Թադևոսյանը:

 


© 2009 ARMENPRESS.am