Հանրապետության վարելահողերի մեկ երրորդն օգտագործվում է ոչ ըստ նշանակության

15:18, 31 Օգոստոս, 2018

 ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը փորձնական ծրագրով նախատեսում է անմշակ հողերի կրճատում:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պաշտոնավարման 100 օրն ամփոփելով՝ այս մասին ասաց նախարար Արթուր Խաչատրյանը:

«Անմշակ հողերի կրճատումը մեր առաջնահերթություններից մեկն է: Մենք վարչապետին առաջարկել ենք նոր փորձնական ծրագիր և ստացել աջակցություն: Դա հնարավորություն կտա կրճատել չօգտագործվող հողերի մակերեսն ու աջակցել առավել խոցելի համայնքներին»,-ասաց Խաչատրյանը:

Նախարարը նշեց՝ հանրապետության վարելահողերի մեկ երրորդն օգտագործվում է ոչ ըստ նշանակության: Արոտների դեպքում այդ թիվը երկու երրորդն է:


© 2009 ARMENPRESS.am