Հայաստանի ֆուտբոլի հավաքականը հանդես կգա նոր մարզահագուստով

14:00, 31 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին այլևս հանդես չի գա Adidas մարզահագուստով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՖՖ ներկայացրել է ազգային թիմի նոր մարզահագուստը: Այն Macron ֆիրմային է պատկանում: Նոր մարզահագուստը տարբերվում է մյուս մարզահագուստներից: Մարզաշապիկների վրա առկա են մի քանի մանրուքներ: Օրինակ` շապիկի ներսում գրված է «Հավաքական` իմ պատիվ», ինչպես նաև Հայաստանի ազգային զինանշանը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մինչ այս կրում էր Adidas, Hummel ապրանքանիշի մարզահագուստները:


© 2009 ARMENPRESS.am