Ձյուդոիստ Յուրի Իսրայելյանը կմասնակցի պատանեկան Օլիմպիական խաղերին  

13:20, 31 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատանիների հավաքականի անդամ, ՀՀ առաջնությունների և միջազգային մրցաշարերի մրցանակակիր Յուրի Իսրայելյանն ստացել է Բուենոս Այրեսում կայանալիք պատանեկան Օլիմպիական խաղերի մասնակցության իրավունք՝ հաստատվել է նրա վարկանիշը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս օրերին Յուրի Իսրաելյանը երիտասարդների հավաքականի կազմում մասնակցում է Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ Թբիլիսիում անցկացվող ուսումնամարզական հավաքին, այնուհետև կմասնակցի Սոֆիայում կայանալիք երիտասարդների Եվրոպայի առաջնությանը, իսկ հոկտեմբերի 07-10-ը՝ պատանեկան Օլիմպիական խաղերին:

2018 թվականին կայանալիք 3-րդ պատանեկան Օլիմպիական խաղերը տեղի կունենան Բուենոս Այրեսում հոկտեմբերի 6-18-ը:


© 2009 ARMENPRESS.am