Վրաստանում քառակի կրճատվել Է առողջարանների թվաքանակը

11:37, 31 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի 102 առողջարաններից մնացել են միայն 24-ը, ընդ որում դրանք Էլ այնքան զարգացած չեն, որքան անհրաժեշտ Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է «Ռեզոնանսի» թերթը:
Վրաստանի առողջարանների ցածր պահանջարկի գլխավոր պատճառը մասնագետները եւ սպառողները համարում են բարձր գները եւ պատշաճ առողջարանային ենթակառուցվածքի բացակայությունը:
Վրաստանի ազգային համալսարանի պրոֆեսոր Մանանա Ալադաշվիլիի խոսքով՝ պետությունը պետք Է հատուկ ուշադրություն դարձնի բուժական ոլորտում զբոսաշրջության զարգացմանը: «Վրաստանի 102 առողջարաններից մնացել են միայն 24-ը, ընդ որում դրանք Էլ ինչպես հարկն Է զարգացած չեն: Սպասարկման որակը բավականին ցածր Է»,- հայտարարել Է Ալադաշվիլին թերթին տված հարցազրույցում:
Մասնագետները նշում են, որ երկրում, որտեղ այդքան սրընթաց զարգանում Է զբոսաշրջությունը, քիչ ուշադրություն են դարձնում բուժական զբոսաշրջության զարգացմանը: Ենթակառուցվածքը զարգացած չԷ նույնիսկ այնպիսի հայտնի առողջարաններում, ինչպիսք են՝ Սուրամին եւ Աբասթումանին: Հանգստացողները գանգատվում են գների եւ սպասարկման անհամապատասխանությունից:

© 2009 ARMENPRESS.am