ԱՄՆ-ի նախագահը հիասթափվել Է Էրդողանից

09:59, 31 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ հիասթափվել Է Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանից այն պատճառով, որ Անկարան հրաժարվում Է ազատել կալանավորված ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնին: Այս մասին նա հայտարարել Է Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ես խիստ հիասթափված եմ նրանից: Տանուլ տվածը դեռ հետ կբերեմ, տեսնենք՝ ինչ կստացվի»,- ասել Է նա: Սկզբնապես Թրամփն ընդհանրապես չԷր ցանկանում մեկնաբանել ամերիկա-թուրքական հարաբերությունները՝ հայտարարելով, թե իր համար դա ցավոտ հարց Է:
Անկարան Բրանսոնին մեղադրում Է լրտեսության եւ պետական հեղաշրջում նախապատրաստելու մեջ: Պաստորը գտնվում Է տնային կալանքի տակ: Վաշինգտոնը պահանջել Է նրա հանձնումը, բայց մերժում Է ստացել, ինչից հետո սահմանել Է թուրքական պողպատի եւ ալյումինի մաքսեր: Բացի դրանից, ԱՄՆ-ը պատժամիջոցներ Է սահմանել Թուրքիայի ներքին գործերի եւ արդարադատության նախարարների նկատմամբ: Ի պատասխան Թուրքիան բարձրացրել Է ամերիկյան ապրանքների, այդ թվում՝ ալկոհոլի, կոսմետիկայի եւ ծխախոտի ներկրման տուրքերը:
Վաշինգտոնում գտնում են, որ պաստորին կալանավորելով Թուրքիայի իշխանությունները վրեժ են լուծում այն բանի համար, որ ԱՄՆ-ը չի ցանկանում Թուրքիային հանձնել ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին՝ Անկարայի վարկածով երկրում հեղաշրջման փորձի կազմակերպչին:

© 2009 ARMENPRESS.am