ՊՆ վարչական համալիրում շարունակվում են հավաք-պարապմունքները

17:34, 30 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաք-պարապմունքների չորրորդ օրը՝ օգոստոսի 30-ին, դասախոսություններով հանդես են եկել ՀՀ զինվորական կոմիսար, գ/մ Հենրիկ Մուրադյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ Կազմզորահավաքային վարչության և ՀՀ ԱԻՆ  ներկայացուցիչները։

Բանախոսների ելույթների թեմաներն էին զորահավաքի ընթացքում պետական և տարածքային կառավարման մարմինների հիմնական գործառույթները, ՀՀ քաղաքացիների պահեստազորի կցագրման և զորահավաքային ամրագրման կարգը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Անդրադարձ է կատարվել նաև  քաղաքացիական պաշտպանության ընթացքում «Բարձր» և «Լրիվ» պատրաստականության աստիճանների բերելիս իրականացվող միջոցառումներին։


© 2009 ARMENPRESS.am