Վիսբադենում ապամոնտաժեցին Էրդողանի չորսմետրանոց ոսկեզօծ արձանը

15:46, 29 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանական Վիսբադենի (Հեսսենի դաշնային երկրամաս) իշխանությունները կարգադրել են ապամոնտաժել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի 4-մետրանոց ոսկեզօծ արձանը, որը կանգնեցվել Էր ժամանակակից արվեստի Wiesbaden Biennale փառատոնի շրջանակներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, քաղաքի վարչակազմը հայտնել Է Twitter-ում:
Արձանի ապամոնտաժումը հայտարարության մեջ բացատրվում Է դրա «անվտանգությունն ապահովելու» անկարողությամբ:
Անցած գիշեր հրշեջ ծառայությունը քաղաքի կենտրոնում գտնվող Գերմանական միասնության հրապարակից հանել Է քանդակը, դրա համար հարկ Է եղել գործի դնել ամբարձիչ: Ոստիկանության տվյալներով՝ ապամոնտաժման ընթացքում ոչ մի միջադեպ չի գրանցվել:
Արձանը, որը կանգնեցվել Է օգոստոսի 27-ի երեկոյան, ազատ արվեստի սահմանների շուրջ կատաղի վիճաբանությունների ու քննարկումների տեղիք Էր տվել:
Ավելի վաղ դրա վրա հայտնվել Էին գրություններ, այդ թվում՝ վիրավորական բնույթի: Այնուամենայնիվ, Էրդողանի բազմաթիվ կողմնակիցներ հաճույքով լուսանկարվում Էին դրա ֆոնին՝ ձեռքներին թուրքական դրոշներ բռնած: Օգոստոսի 28-ի երեկոյան բանը հասել Էր խոսքակռվի եւ նույնիսկ ծեծկռտուքների Թուրքիայի նախագահ կողմնակիցների ու հակառակորդների միջեւ: Ոստիկանությունում հայտնել են «ինչ-ինչ ագրեսիվ տրամադրությունների» հայտնվելու մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

© 2009 ARMENPRESS.am