«Լոռի» ֆուտբոլային ակումբի նոր ֆուտբոլիստը Նիգերիայից է

16:05, 28 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձոր քաղաքի «Լոռի» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի թիմում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Լոռի»-ի հետ երեք տարվա պայմանագիր է ստորագրել Նիգերիայի ազգային թիմի ֆուտբոլիստ Սադի Ինուսան: Վերջինս 2017 թվականին «Պլատու Յունայթեդ»-ի կազմում դարձել է Նիգերիայի առաջնության չեմպիոն:

Վանաձորի «Լոռի» ակումբը ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի 4 խաղերից հետո  3-րդ հորիզոնականում է և ունի 7 միավոր: Առաջատարը  դեռևս ոչ մի պարտություն չկրած Երևանի «Փյունիկ»-ն է 9 միավորով:


© 2009 ARMENPRESS.am