ԱԺ-ում Վարդան Բոստանջյանին փոխարինեց Այծեմնիկ Օհանյանը

11:28, 28 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանին փոխարինեց  Այծեմնիկ Օհանյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ԱԺ-ում կառավարության հրավիրված արտահերթ նիստում հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

Այծեմնիկ Օհանյանը երդմամբ ստանձնեց պատգամավորի պարտականությունները:

Վարդան Բոստանջյանն ավելի վաղ հրաժարվել էր պատգամավորական մանդատից:


© 2009 ARMENPRESS.am