Մշակույթի նախարարությունը 100 օրվա ընթացքում կանխել է 32 հուշարձանի վտանգում

14:09, 27 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարությունը միջամտություն է ցուցաբերել և կանխել թվով 32 հուշարձանի վտանգումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը՝ ամփոփելով իր պաշտոնավարման 100 օրը:

«Դադարեցվել են «Հին Երևան» ծրագրի տարածքում իրականացվող անօրինական շինարարական, Արամի, 32 հասցեում կանխվել են հուշարձան-շենքի փոփոխման աշխատանքները, և չեղյալ է համարվել 2017-ին տրված թույլտվությունը»,- նշեց Մակունցը:

Նրա խոսքով՝ կանխվել են նաև Լոռու մարզում պահպանական գոտուց ավազահանման դեպքերը, դադարեցվել և իրավապահ մարմիններին են ներկայացվել անօրինական շինարարական աշխատանքները Խնձորեսկում:


© 2009 ARMENPRESS.am