Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով կժամանի Ադրբեջան

09:59, 27 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն օգոստոսի 30-ին կայցելի Ադրբեջան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Նովոստի Գրուզիա»-ին հայտնել են Վրաստանի կառավարության վարչակազմի մամուլի ծառայությունում:
«Այցը կկայանա օգոստոսի 30-ին: Դա կլինի վարչապետի պաշտոնական այցը»,- ասել Է մամուլի ծառայության ներկայացուցիչը:
Վրաստանի կառավարության ղեկավարի այցի այլ մանրամասներ, ինչպես նաեւ օրակարգը, չեն ճշտվում:
Ինչպես նշում Է «Գրուզիա Online»-ը, Ադրբեջանը Վրաստանի խոշորագույն առեւտրական գործընկերներից մեկն Է: Անցյալ տարի երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառությունը կազմել Է մոտավորապես 882 մլն դոլար:

© 2009 ARMENPRESS.am