Կապանի քաղաքապետի արտահերթ ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 21-ին

12:31, 23 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց Սյունիքի մարզի Կապան քաղաքում քաղաքապետի արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին որոշմանը:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Կապանում համայնքի ղեկավարի ընտրությունները կանցկացվեն 2018-ի հոկտեմբերի 21-ին:
Գործադիրի որոշմամբ, դրանց անցկացման համար ՀՀ 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված  կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հատկացվեց  3 մլն 610 հազար դրամ:

Կապանի քաղաքապետի պաշտոնից Աշոտ Հայրապետյանը հրաժարական էր տվել հուլիսին:


© 2009 ARMENPRESS.am