Իտալիայում կամրջի փլուզման տեսանյութը հայտնվել Է Ցանցում

09:56, 22 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայում կամրջի փլուզման տեսանյութը, որը նկարահանել են Ջենովայի քաղաքային տեսախցիկները, հայտնվել Է Ցանցում: Կադրերը հրապարակված են La Repubblica հրատարակության YouTube-ալիքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ջենովայի ավտոմոբիլային կամրջի մոտավորապես 200-մետրանոց հատվածը փլվել Է օգոստոսի 14-ին: Դրա հետեւանքով փլատակների տակ են հայտնվել տասնյակ մարդատար մեքենաներ եւ մի քանի բեռնատար: Պաշտոնական տվյալներով՝ պատահարից զոհվել Է 43 մարդ: Փրկարարները նաեւ զգուշացրել են, որ Ջենովայի կամրջի եւս մեկ մասը, որը մնացել Է առանց ամրակապերի, կարող Է փլվել բնակելի շենքերի վրա:

© 2009 ARMENPRESS.am