Արման Թաթոյանն այցելել է Շանթ Հարությունյանին

17:47, 21 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է Շանթ Հարությունյանին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, տեղի է ունեցել առանձնազրույց։

Շանթ Հարությունյանը Պաշտպանին ներկայացրել է իր բոլոր նկատառումներն ու հարցերը, այդ թվում՝ կապված ազատ արձակման հետ։

Բարձրացված բոլոր հարցերը, դրանց լուծումների հնարավոր տարբերակները ներկայում պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվում են։ Ուսումնասիրության արդյունքների հիման վրա պաշտպանի իրավասության սահմաններում կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր։

 


© 2009 ARMENPRESS.am