ՀՀ ՊՆ և ՌԴ ՊՆ պատվիրակությունները Մոսկվայում քննարկելու են համագործակցության իրավական ապահովման ոլորտի հարցեր

17:07, 21 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում օգոստոսի 21-ից 23-ը տեղի է ունենալու Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների միջև կնքված երկկողմ համագործակցության իրավական ապահովման ոլորտի հարցերի քննարկում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քննարկմանը մասնակցելու է նաև ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբը:


© 2009 ARMENPRESS.am