Սեուլը եւ Փհենյանը պայմանավորվել են սահմանից հանել հսկիչ կետերի մի մասը

14:58, 21 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեան եւ ԿԺԴՀ-ն համաձայնություն են ձեռք բերել առնվազն տասը հսկիչ կետեր հանելու շուրջ, որոնք տեղակայված են ապառազմականացված գոտու մերձակայքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Կորեայի Հանրապետության պաշտպանության նախարար Սոն Յոն Մուն:

«Հյուսիսը եւ Հարավը համաձայնեցին վերացնել այն հսկիչ կետերը, որոնք ամենամոտն են գտնվում միմյանց»,-նախարարի խոսքը մեջբերում են արեւմտյան ԶԼՄ-ները: «Դրանցից ամենամոտը գտնվում Է մյուս կողմի հսկիչ կետից 700 մետր հեռավորության վրա. մենք կսկսենք հետ քաշել այն հսկիչ կետերը, որոնք գտնվում են մեկ կիլոմետրի սահմաններում»,-պարզաբանել Է Սոն Յոն Մուն: Նրա խոսքով՝ Հարավային Կորեան, ԿԺԴՀ-ի հետ վստահության ամրապնդման շրջանակներում, իր կողմից կվերացնի 10 պահակակետ:

Նա հավելել Է, որ Հարավային Կորեան եւ ԿԺԴՀ-ն սկզբնապես կվերացնեն մեկ-երկու կետ, իսկ այնուհետեւ կավելացնեն դրանց թիվը: 2018 թվականի ապրիլի 27-ին Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի եւ ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ունի մասնակցությամբ պատմական գագաթնաժողով Է տեղի Է ունեցել Փանմունջոմ բնակավայրում: Բանակցությունների արդյունքներով կողմերը հայտարարություն են արել, որում հայտնել են խաղաղության պայմանագիր կնքելու մտադրության, ինչպես նաեւ Կորեական թերակղզու լիակատար ապամիջուկայնացման հասնելու պլանների մասին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am