Երիտասարդ բռնցքամարտիկները սկսում են պայքարն աշխարհի առաջնությունում

15:03, 21 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը սկսում է պայքարը աշխարհի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` օգոստոսի 21-31-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում տեղի կունենա աշխարհի երիտասարդական առաջնությունը:  

Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացնող 7 մարզիկներ իրավունք են ստացել մասնակցելու երիտասարդների աշխարհի առաջնությանը, սակայն հավաքականը Բուդապեշտում հանդես կգա 5 մարզիկով, քանի որ մյուս 2 բռնցքամարտիկները վնասվածքներ են ստացել:
Բուդապեշտում Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն 49 կգ քաշային Սեյրան Եղիկյանը, 52 կգ քաշային Արթուր Բազեյանը, 56 կգ քաշային Ռաֆայել Հակոբյան, 64 Բենիկ Նիկողոսյանն ու 75 Ռաֆայել Հովհաննիսյանը: Հավաքականը մրցավայր կմեկնի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի և մարզիչ Վլադիմիր Մարգարյանի գլխավորությամբ:


© 2009 ARMENPRESS.am