ՀՀ արդարադատության նախարարություն է ներկայացվել շուրջ 160 ներման խնդրագիր

14:53, 21 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ «Ներման մասին» ՀՀ նոր օրենքի հիման վրա սույն թվականի ապրիլի 26-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ արդարադատության նախարարություն է ներկայացվել 159 ներման խնդրագիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

«Դրա հիման վրա ՀՀ արդարադատության նախարարության կողմից կազմվել և ՀՀ վարչապետի աշխատակազմ է ներկայացվել 114 անձնական գործ՝ ներման խնդրագրերի հետագա ընթացքն ապահովելու նպատակով»,- ասաց Զեյնալյանը:

Նախարարի խոսքով` հետագայում Վարչապետի որոշմամբ կձևավորվի նաև ներման հանձնաժողովը, որը կգլխավորի արդարադատության նախարարը:

 


© 2009 ARMENPRESS.am