ԱՄՆ-ում պարգեւ Է հայտարարված Թրամփին գնդակահարել սպառնացող տղամարդուն գտնելուն օգնելու համար. CNN

12:05, 21 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Ֆեդերալ մարշալների ծառայությունը 20 հազար դոլար պարգեւ Է հայտարարել այն տեղեկատվության համար, որը կնպաստի Մակադու քաղաքից (Փենսիլվանիայի նահանգ) 27-ամյա Շոն Ռիչարդ Քրիստիի ձերբակալմանը, որը Facebook-ում հայտարարել Է նախագահ Դունալդ Թրամփին գնդակահարելու մտադրության վերաբերյալ:

Օգոստոսի 21-ին այս մասին հայտնել Է CNN հեռուստաընկերությունը: Իրավապահ ծառայությունների ներկայացուցիչների տվյալներով, որոնց վկայակոչում Է հեռուստաընկերությունը, Քրիստին սոցիալական ցանցում ուղերձ Է զետեղել Թրամփին եւ Նորթհեմփթոնի օկրուգի դատախազ Ջոն Մորգանելիին հասցեագրված սպառնալիքներով: Ոստիկանության հաղորդումների համաձայն՝ հետախուզում հայտարարված տղամարդուն վերջին անգամ նկատել են անցած հանգստյան օրերին Քամբեռլենդ քաղաքում (Մերիլենդի նահանգ)՝ առեւանգած ավտոմոբիլի ղեկին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am