Վալերի Օսիպյանը մանրամասներ ներկայացրեց «օրենքով գողերի» բնակարաններում կատարված խուզարկություններից

11:51, 21 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը մանրամասներ ներկայացրեց «օրենքով գողերի» բնակարաններում կատարված խուզարկություններից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 21-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Վալերի Օսիպյանը տեղեկացրեց, որ այսպես կոչված «օրենքով գողերից» 4-ի նկատմամբ քրեական գործ է հարուցված, և դրանք գտնվում են վարույթում:

«Թե ինչով էին պայմանավորված խուզարկությունները, ես արդեն ասել եմ, որ մենք այդ պահին ստացել ենք օպերատիվ տեղեկություններ, որ որոշ «օրենքով գողեր» միմյանց միջև պարզաբանումներ էին պատրաստվում իրականացնել, և այդ ամենը կանխելու համար ոստիկանությունը օրենքով սահմանված կարգով նրանց բնակարաններում իրականացրել է խուզարկություններ»,- մանրամասնեց ոստիկանապետը:

Նա հայտնեց, որ խուզարկության արդյունքներով նրանց բնակարաններից հայտնաբերվել են մեծ քանակությամբ թմրանյութեր ու ապօրինի զենքեր:

 

 


© 2009 ARMENPRESS.am