Ադրբեջանը Մերկելի այցից առաջ Բունդեսթագի պատգամավորին ներառել Է անընդունելի անձանց ցուցակում. Bild

11:12, 21 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը Քրիստոնեադեմոկրատական միությունից Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերին ներառել Է անցանկալի անձանց ցուցակում եւ մերժել մուտքի հարցում: Օգոստոսի 20-ին այս մասին իր կայքում հայտնել Է Bild թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Վայլերը, որն Անդրկովկասի երկրների հետ համագործակցության խորհրդարանական խմբի ներկայացուցիչն Է, եղել Է Գերմանիայի կառավարության պատվիրակության անդամների ցուցակում: 2014 եւ 2016 թվականներին նա այցելել Է Լեռային Ղարաբաղի Հանրապետություն:

Հրատարակությունը նշում Է, որ Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունն օգոստոսի 20-ի ընթացքում շփումներ Է ունեցել Ադրբեջանի դեսպանության հետ եւ ապարդյուն փորձել կարգավորել Վայլերի այցագրի հարցը: Քաղաքական գործիչն ինքը հրատարակությանը հայտարարել Է, որ անտարբեր չԷ տարածաշրջանի ճակատագրի նկատմամբ եւ ուրախությամբ հանդես կգար միջնորդներից մեկի դերում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am