Թուրքիան ԱՄՆ-ի դեմ բողոք է ներկայացրել Առևտրի համաշխարհային կազմակերպություն

20:30, 20 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան բողոք է ներկայացրել Առևտրի համաշխարհային  կազմակերպություն՝ պողպատի և ալյումինի գծով ԱՄՆ-ի սահմանած մաքսատուրքերի հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին տեղեկացրել է կազմակերպության պաշտոնական կայքը:

«Թուրքիան ԱՀԿ-ում ԱՄՆ-ի հետ խորհրդակցություններ անցկացնելու հարցում է ուղարկել՝ ԱՄՆ-ի կողմից պողպատի և ալյումինի արտադրանքի համար լրացուցիչ արտահանման տուրքեր սահմանելու վերաբերյալ: ԱՀԿ անդամներին հարցումը փոխանցվել է օգոստոսի 20-ին»,- ասվում է փաստաթղթում:


© 2009 ARMENPRESS.am